Մանրանկարչությունը ձեռագիր գրքի պատկերազարդումն է կամ ծաղկումը.
կերպարվեստի
ստեղծագործություն
է,
որն
առանձնանում
է
փոքր
չափերով
ու
գեղարվեստական
նուրբ
հնարքներով:
Մանրանկարչությունը ներառում է գրչագիր մատյաններում արված գծանկարներն
ու
գունանկարները
և
գրքերի
ձևավորումը՝
անվանաթերթեր,
խորաններ,
լուսանցազարդեր,
պատմողական
թեմատիկ
տեսարաններ
և
այլն.
պատկերազարդվել
են
գուաշով,
տեմպերայով,
ջրաներկով,
ոսկով,
հազվադեպ՝
նաև
արծաթով:
Մանրանկարչության հնագույն օրինակները պահպանվել են Հին Եգիպտոսում՝ պապիրուսի գալարների վրա (մ. թ. ա. 1900 թ-ից): Հին հույները պապիրուսի վրա պատկերազարդել են ամբողջ
տեքստը
(հատկապես
Հոմերոսի
«Իլիականը»
և
«Ոդիսականը»):
Մ.
թ.
ա.
VI դարից,
բացի
պապիրուսից,
օգտագործել
են
նաև
կաշվե
գրելանյութ՝
մագաղաթը,
որն
աստիճանաբար
դուրս
է
մղել
պապիրուսը.
մեզ
հասած
հնագույն
մագաղաթե
մանրանկար
ձեռագիրը
Հոմերոսի
«Իլիականն»
է
(մոտ
500 թ.,
Միլանի
Ամբրոզիանա
գրադարան):
Պահպանված հայկական ձեռագրերը մատյաններ են, որոնց մի մասի հիշատակարաններում թվագրված են գրչի,
պատվիրատուի,
հաճախ՝
նաև
ծաղկողների
անունները:
Ավելի
շատ
պատկերազարդվել
են
Ավետարանները,
ապա՝
Աստվածաշունչը,
ծիսամատյանները
(Ճաշոց,
Ճառընտիր,
Շարակնոց,
Մաշտոց
և
այլն):
Մեզ
հասած
հայկական
առաջին
մանրանկարները
VI–VII դարերի
նմուշներ
են
(«Էջմիածնի
Ավետարան»),
իսկ
ամբողջությամբ
պատկերազարդված
հնագույն
հայկական
ձեռագրերը
(Ավետարաններ)
IX դարից
են:
Հայկական
մանրանկարչությունն
աչքի
է
ընկնում
ոճերի
և
դպրոցների
բազմազանությամբ:
Փոքր Հայքի մանրանկարչության դպրոց: XI դարում՝ Մեծ Հայքում, նույն դարի 2-րդ կեսից նաև Փոքր Հայքում ստեղծված ձեռագրերում [Անի-Արշարունիքի
և
Փոքր
Հայքի
ու
Մալաթիայի
(Մելիտենե)]
շարունակվել
է
Մլքե
թագուհու
(պահպանվել
են
հելլենա-քրիստոնեական
արվեստի
առավել
արժեքավոր
առանձնահատկությունները)
և
Էջմիածնի
Ավետարանների
պատկերազարդման
տիպը:
XI դարի հայկական առաջին պատկերազարդ ձեռագրերից է «Ադրիանուպոլսի Ավետարանը» (1007 թ., գրիչ՝
Կիրակոս
Երեց),
որտեղ
ավետարանիչների
և
«Աստվածամայրը
մանկան
հետ»
նկարները
գույներով
ու
նուրբ
համամասնություններով
հիշեցնում
են
նույն
շրջանի
բյուզանդական
որմնանկարների
ոճը:
Կղոտ
գավառի
(Եփրատի
ափին)
Թալաշա
վանքում
1018 թ-ին ընդօրինակված
մի
ձեռագրում
պատկերված
4 ավետարանիչների
դեմքերը
հիշեցնում
են
Աղթամարի
վանքի
Սբ
Խաչ
եկեղեցու
որմնանկարների
դեմքերը:
X–XI դարերի
այդպիսի
ձեռագրերի
գլուխգործոց
է
1038 թ-ի Ավետարանը
(գրիչ՝
Եվարգրիս,
Մատենադարան),
որը
ոճով
մոտ
է
«Ծուղրութի
Ավետարանին»
(974 թ.)
և
«Վեհափառի
Ավետարանին»
(X դարի
վերջ
– XI դարի
1-ին
կես),
որտեղ
պահպանվել
է
ասորա-պաղեստինյան
վաղ
քրիստոնեական
պարզագույն
ոճը:
1041 թ-ին Սեբաստիայում ընդօրինակված «Մալաթիայի Ավետարանի»
(Երուսաղեմի
Սբ
Հակոբյանց
վանքի
մատենադարան)
և
1057 թ-ի մի ձեռագրի
(Մատենադարան,
ձեռագիր
դ
3784) տերունական
նկարաշարերն
ավարտվում
են
4 ավետարանիչների
և
խաչի
պատկերներով:
Խորանները
փոխել
են
իրենց
ճարտարապետական
տեսքը,
մեկ
ամբողջական
էջին
(նույն
շրջանակում)
պատկերվել
է
2 տեսարան,
որոնք
կառուցվածքով
հիշեցնում
են
X–XI դարերի
կապադովկյան
որմնանկարները:
Մարդկանց
և
առարկաների
պատկերները
խիստ
պայմանական
են
և
սխեմատիկ:
Փոքր
Հայքի
ձեռագրերի
խորանները
զարդարված
են
բուսական
և
երկրաչափական
մոտիվներով,
թռչուններով
ու
հուշկապարիկներով
(առասպելական
ոգիներ):
Անիի մանրանկարչության դպրոց: Ձևավորվել է XI–XIV դարերում՝ Անիի գրչատներում և մերձակա մշակութային օջախներում (Հոռոմոսի, Բագնայրի, Արջո Առիճի վանքերում): Ունեցել է աշխարհիկ ուղղվածություն. ձգտել է ավանդույթները
հարստացնել
կյանքի
ու
կենցաղի
տարրերով:
XI դարի սկզբին Անիում են աշխատել Թադեոս գրիչը, Գրիգոր Մուրղանեցի գրիչը, Գևորգը և ուրիշներ: XII դարի վերջին
Հոռոմոսի
վանքում
է
ստեղծագործել
մանրանկարիչ
Հովհաննեսը,
որից
մեզ
է
հասել
3 Ավետարան.
ամենաշքեղը
«Մողնու
Ավետարանն»
է
(XI դարի
կես,
Մատենադարան)՝ խորաններով,
ընդարձակ
տերունական
նկարաշարով,
յուրահատուկ
հեռանկարչական
համակարգով:
Մանրանկարների
գույները
փայլատ
են
ու
մեղմ,
հարուստ՝
արևելաքրիստոնեական
մոտիվներով:
Անիում հույների ներկայությունն արտացոլված է 1053 թ-ի Ավետարանի, «Բեգյունց Ավետարանի» (1060 թ.) և ավետարանիչների
պատկերներում,
հունական
անվանատառերում:
XII դարի
վերջի
– XIII դարի
սկզբի
Անիի
դպրոցներից
պահպանվել
է
Իգնատիոս
մանրանկարչի
ծաղկած
մի
քանի
ձեռագիր
(«Բագնայրի
Ավետարանը»,
1232 թ.,
1236 թ-ի Ավետարանը
և
այլն):
Առանձին
խումբ
են
«բյուզանդամետ»
համարվող
«Տրապիզոնի
Ավետարանը»
(XI դարի
1-ին
կես),
«Կարսի
Ավետարանը»
(XI դար),
1071–78 թթ-ի Ավետարանները
(Մատենադարան,
ձեռագիր
դդ
6975, 10434): XI դարի մատյանները մեծ մասամբ խոշոր են, իսկ XII դարի մատյանները՝ ավելի փոքր: Այդ շրջանի ձեռագրերի ձևավորումը համեստ է:
XII դարում սկզբնավորվել է Ճառընտիրների (Տոնականներ, Մատենադարան,
ձեռագիր
դդ
3777, 1522, 3782 և այլն), ժողովածուների և մեկնությունների ձևավորման համակարգը,
որին
բնորոշ
են
մեծ
չափերը,
լայն
լուսանցքները,
արագագիր
ոճը:
Մանրանկարչությունն Անիում վերելք է ապրել XIII դարի 1-ին կեսին: Մանրանկարիչ Մարգարեն Անիի Բեխենց վանքում պատկերազարդել է «Հաղպատի
Ավետարանը»
(1211 թ.),
որը
Անիի
դպրոցին
ամենաբնորոշ
ստեղծագործությունն
է:
1298 թ-ին գրիչ Եղբայրիկն
ընդօրինակել
ու
ծաղկել
է
մի
ձեռագիր,
որի
տերունական
և
ավետարանիչների
կերպարներն
ստեղծել
է
Խաչատուրը:
Անիում
է
ձևավորվել
մանրանկարիչ
Մխիթար
Անեցու
արվեստը:
Անիի
դպրոցից
մեզ
հասած
վերջին
ձեռագրի
հեղինակը
գրիչ
Հովհաննես
Ոսկեփորիկն
է
(XIV դար):
Կիլիկիայի մանրանկարչության դպրոց: XII դարում
Կիլիկիայի
Հռոմկլա
բերդաքաղաքը
հռչակվել
է
ուրույն
և
բարձրարվեստ
մանրանկարչության
դպրոցով:
Նրա
վաղ
շրջանի
պատկերազարդ
ձեռագրերը
մեզ
չեն
հասել:
1113 թ-ին Դրազարկի
վանքում
պատկերազարդված
ձեռագրում
(Մատենադարան,
ձեռագիր
դ
6763) ակնհայտ
է
Մեծ
Հայքի
մանրանկարչության
ավանդույթների
ազդեցությունը,
իսկ
կիլիկյան
գրքարվեստի
հատկանիշներից՝
լուսանցքում
սրտաձև
արմավազարդը՝
հավասարաթև
խաչով,
հիմնական
գույները
կարմիրը,
կապույտն
ու
կանաչն
են:
XII դարի վերջի կիլիկյան մի քանի ընտիր ձեռագրեր կապված են Ներսես Լամբրոնացու և նրա հովանավորած Սկևռայի վանքի հետ. առանձնանում է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի պատկերազարդ
ձեռագիրը
(1173 թ.,
Մատենադարան,
ձեռագիր
դ
1568), որի
գրիչը
Գրիգոր
Մլիճեցին
է,
պատվիրատուն
(ստացողը)՝ Ներսես
Լամբրոնացին:
Վերջինիս
պատվերով
մեզ
հասած
մյուս
գլուխգործոցը
«Սկևռայի
Ավետարանն»
է
(1197 թ.),
որտեղ
լուսանցանկարները՝
տերունական
թեմաների
համառոտումով,
զուտ
կիլիկյան
երևույթ
են:
XIII դարի Հռոմկլայի դպրոցից մեզ հասած առաջին պատկերազարդ ձեռագրերը Ավետարաններ են (1249 թ., գրիչ՝ Կիրակոս, Մատենադարան, ձեռագիր դ
7690, 1251 թ., գրիչ՝ Սարգիս, Մատենադարան, ձեռագիր դ 3033, և այլն), որոնք հիմնականում հետևել են XII դարի ավանդույթներին. նորությունը նրբագույն
զարդամոտիվների
հարստությունն
է,
խորանների
վերևում
և
լուսանցքներում
պատկերված
են
աքաղաղներ,
մոմակալներ,
սիրամարգեր,
նռնենիներ
ու
արմավենիներ,
սափորներից
ելնող
բուսազարդեր
և
այլն:
Հռոմկլայի դպրոցի խոշորագույն մանրանկարիչ Թորոս Ռոսլինից հետո՝ 1270-ական թվականներին, արքայական ընտանիքի
անդամների
համար
ստեղծվել
են
մի
շարք
ճոխ
ձեռագրեր:
«Վասակ
իշխանի
Ավետարանում»
(XIII դարի
2-րդ
կես,
գրիչ՝
Ավետիս)
և
«Կեռան
թագուհու
Ավետարանում»
(1272 թ.,
գրիչ՝
Ավետիս)
ընծայագրերին
փոխարինել
են
պատվիրատուների
ընտանիքների
անդամների
պատկերները՝
«Դեիսուսի»
(«Բարեխոսություն»),
Աստվածամոր
ու
Քրիստոսի
կերպարներով:
«Հեթում Բ թագավորի Ճաշոցը» (1286 թ.), «Ութ մանրանկարիչների Ավետարանը» (նկարազարդել
են
XIII դարի
վերջին
քառորդի
անհայտ
նկարիչներ,
1320 թ-ին՝ Սարգիս
Պիծակը,
գրիչ՝
Ավետիս),
Մատենադարանի
2 Ավետարանները
(ձեռագիր
դդ
9422, 2629) հարուստ են զարդային, սյուժետային և ֆիգուրատիվ նկարներով, գեղարվեստական միջոցների բազմազանությամբ,
լուսագունային
երանգավորմամբ:
Գռների
և
Ակների
վանքերի
Հովհաննես
Արքաեղբոր
մանրանկարչության
դպրոցում
են
ստեղծվել
Աստվածաշունչը
(1263–66 թթ.,
Մատենադարան,
ձեռագիր
դ
4243), մեզ
հասած
առաջին
աստվածաշնչյան
գրքերից
մեկը
(1270 թ.,
Մատենադարան,
ձեռագիր
դ
345), 1287 թ-ի Ավետարանը (Մատենադարան, գրիչ՝ Հովհաննես
Արքաեղբայր,
ձեռագիր
դ
197) և
այլն:
«Հովհաննես
Արքաեղբոր
Ավետարանը»
(Մատենադարան,
ձեռագիր
դ
197) ոճական
առումով,
տերունական
պատկերների
հորինվածքային
բարդությամբ
ավելի
մոտ
է
արքունական
դպրոցի
մանրանկարչական
արվեստին:
XIII դարի վերջին տասնամյակին Կիլիկյան Հայաստանի գրչարվեստը դեռևս իր բարձրության վրա էր, սակայն մանրանկարչությունը կրել է որոշակի
փոփոխություններ:
1292 թ-ի «Հեթում
Բ
թագավորի
Աստվածաշնչում»
Ստեփանոս
գրիչը
(հավանաբար՝
նաև
նկարիչը)
հետևել
է
արքունական
դպրոցի
շքեղ
ոճին.
ստեղծել
է
նոր
սխեմատիկ
ոճ,
որի
ցայտուն
արտահայտողը
Սարգիս
Պիծակի
հայրն
է՝
Գրիգորը:
Բարձր Հայքի և Արցախի մանրանկարչության դպրոցներ: Սելջուկյանճնշումներից համեմատաբար
ազատ
բուն
Հայաստանի
արևմտյան
մասերում
(Բարձր
Հայք,
Խարբերդ
և
այլն)
և
Հայաստանից
դուրս՝
հայաբնակ
վայրերում
(Եդեսիա,
Երուսաղեմ
և
այլն)
ստեղծված
բարձրորակ
ձեռագրերից
է
«Մշո
Ճառընտիրը»
(1200–02 թթ.,
գրիչ՝
Վարդան
Կարնեցի,
ծաղկող՝
Ստեփանոս)՝ հայերեն
ամենամեծ
մագաղաթե
մատյանը
(55,5 սմ
x 70,5 սմ,
քաշը՝
28 կգ):
Բարձր
Հայքի
Երզնկա
քաղաքում
ստեղծված
գլուխգործոց
է
1269 թ-ին ընդօրինակված
և
մեզ
հասած
առաջին
ամբողջական
պատկերազարդ
Աստվածաշունչը՝
«Երզնկայի
Աստվածաշունչը»
(գրիչներ՝
Մխիթար,
Հակոբ
և
Մովսես),
որի
խորանների,
անվանաթերթերի,
սյուժետային
պատկերների
գծային
նրբագեղությունը
մոտ
է
կիլիկյան
Աստվածաշունչ
և
այլ
մատյանների:
Տերունական
նկարներով
հատկապես
առանձնանում
է
«Թարգմանչաց
Ավետարանը»
(1232 թ.,
գրիչ՝
Տիրացու,
ծաղկող՝
Գրիգոր),
որը
գունային
հակադրությունների
դրամատիզմով
կարող
է
համեմատվել
X–XI դարերի
Օթոնյան
(գերմանական
արքայատոհմ
Հռոմեական
սրբազան
կայսրության
մեջ)
շրջանի
գերմանական
ձեռագրերի
հետ:
Արցախի վանքերում բազմաթիվ ձեռագրեր են հավաքվել Հայաստանի տարբեր վայրերից, սակայն այնտեղ պատկերազարդված սակավաթիվ ձեռագրեր
են
պահպանվել:
1224–61 թթ-ին Արցախում
ստեղծված
մի
քանի
Ավետարաններ
լավ
մշակված
մագաղաթներով,
մանրանկարների
ոճով,
ոսկու
և
գույների
նրբությամբ,
կառուցվածքով
և
տիտղոսաթերթերի
հորինվածքով
մոտ
են
մանրանկարիչ
Իգնատիոսի`
Անիում
ստեղծած
ձեռագրերին:
Արցախից
հայտնի
են
1224 թ-ի Խորանաշատի
(Վանենի
թագուհու)
Ավետարանը
(Մատենադարան,
ձեռագիր
դ
4823), Հասան-Ջալալյան
իշխանի
հայր
Վախթանգ
Տանգիկի
և
նրա
տիկնոջ՝
Խորիշահի
Ավետարանը
(ծաղկող՝
Թորոս,
Մատենադարան,
ձեռագիր
դ
378):
Գլաձորի մանրանկարչության դպրոց: Գործել է Գլաձորի համալսարանին կից գրչատանը,
XIII դարի
վերջից
մինչև
XIV դարի
կեսը:
Այստեղ
են
ստեղծագործել
3 նշանավոր
մանրանկարիչներ
Մոմիկը,
Թորոս
Տարոնացին
և
Ավագը:
Գլաձորի
մանրանկարչության
դպրոցն
առավել
սերտորեն
է
առնչվել
մոնումենտալ
արվեստին
և
մշակույթի
այլ
բնագավառների
(քանդակագործություն,
ճարտարապետություն),
քան
գրքարվեստի
մյուս
դպրոցները:
Թորոս
Տարոնացու
ծաղկած
ձեռագրերի
խորանները,
լուսանցազարդերը
և
անվանաթերթերի
զարդամոտիվները
մեծ
մասամբ
կրում
են
կիլիկյան
դպրոցի
ազդեցությունը:
Կիլիկյան
ակունք
ունի
նաև
որոշ
ձեռագրերում
(1318 թ-ի «Եսայի
Նչեցու
Ավետարանը»,
Մատենադարան,
ձեռագիր
դ
206, XIV դարի
սկզբի
Ավետարանը,
Լոս
Անջելեսի
համալսարան,
և
այլն)
Աստվածաշնչի
կամ
Ավետարանի
յուրաքանչյուր
դրվագ
նկարազարդելու
ձգտումը:
Տերունական
նկարներում
ավելի
ուժեղ
են
Մեծ
Հայքի
տարբեր
դպրոցների
ազդեցությունները:
Գլաձորի մանրանկարչության դպրոցի վերջին վարպետը՝ Ավագը, սկզբում կրել է Մոմիկի և Թորոս Տարոնացու ազդեցությունը, հետագայում հասել
է
հոգեբանական
ավելի
մեծ
արտահայտչականության:
Նա
խուսափել
է
բազմապլանայնությունից,
Սարգիս
Պիծակի
նման
կերպարներն
ու
մոտիվները
(զարդեր,
բնություն
և
այլն)
բերել
է
մի
հարթություն:
Ավագն
իր
արվեստում
օգտվել
է
և՜
կիլիկյան,
և՜
գլաձորյան
դպրոցների
ավանդույթներից:
Տաթևի մանրանկարչության դպրոց: Գործել է Տաթևի համալսարանում (XIV դարի վերջից):
Շարունակելով
Գլաձորի
դպրոցի
ավանդույթները՝
դրանք
հարստացրել
է
մոնումենտալ
ոճի
տարրերով
(Գրիգոր
Տաթևացու
և
նրա
աշակերտի
մանրանկարները՝
1378 թ-ին ծաղկած
Ավետարանում,
որը
գրվել
է
1297 թ-ին, Մատենադարան,
ձեռագիր
դ
7482):
Տաթևի դպրոցի XV դարի սկզբի նկարիչներից էր Հայրապետը, որի նկարազարդած 1407 թ-ի Ավետարանից
պահպանվել
է
միայն
հիշատակարանը
(Մատենադարան,
պատառիկ
923): Լավագույն
ձեռագրերից
է
նաև
նրա
ընդօրինակած
Հայսմավուրքը
(Մատենադարան,
ձեռագիր
դ
7361), որի
զարդանկարներն
առանձնանում
են
նրբությամբ
ու
գունագեղությամբ,
դիմապատկերները՝
գեղանկարչական
վարպետությամբ:
1496–1502 թթ-ին Աբրահամ
ծաղկողը
Տաթևում
պատկերազարդել
է
1495 թ-ին ընդօրինակված
Ավետարանը
(Մատենադարան,
ձեռագիր
դ
5303):
Տաթևի դպրոցում նկարազարդվել են նաև բազմաթիվ այլ մատյաններ, որտեղ չկան թեմատիկ նկարներ, հարդարված են կիսախորաններով ու լուսանցազարդերով,
մեծ
մասամբ՝
գրաֆիկական
ոճավորմամբ:
Վասպուրականի մանրանկարչության դպրոց: Առավել
նշանավոր
էր
XII–XV դարերում:
Այստեղ
թարգմանվել
և
ընդօրինակվել
է
ավելի
քան
2 հզ.
ձեռագիր,
մի
մասը՝
նկարազարդ:
Մեզ
հասած
թեմատիկ
նկարներ
ունեցող
առաջին
ամբողջական
մատյանը
«Մլքե
թագուհու
Ավետարանն»
է
(IX դար,
Վենետիկի
Մխիթարյան
մատենադարան,
ձեռագիր
դ
114/86), որն
ընդօրինակվել
է
862 թ-ին, Վասպուրականում:
Մյուս
մատյաններն
ստեղծվել
են
X–XI դարերում
(Ավետարաններ,
Մատենադարան,
ձեռագիր
դդ
10434, 10517), որոնց նկարներն Արծրունյաց թագավորության քաղաքական կյանքի
և
մշակույթի
վերելքի
արտահայտությունն
են:
XI դարի 30–40-ական թվականներից, սելջուկյան արշավանքների
հետևանքով,
մշակույթի
առաջընթացն
ընդհատվել
է,
և
միայն
XIII դարի
70-ական
թվականներից
է
սկսվել
ձեռագրերի
ընդօրինակման
ու
պատկերազարդման
նոր
փուլը՝
Արճեշի,
Արծկեի,
Բերկրիի
գրչության
կենտրոններում:
Հիմնականում
պահպանվել
են
ազգային
տեղական
ավանդույթները
(Սիմեոն
Արճիշեցի,
Խաչեր,
Հովսիան,
Մելքիսեդեկ,
Վարդան
Արծկեցի,
Ստեփանոս),
փոխվել
է
մանրանկարների
կերպարային
և
ոճական
ընդհանուր
պատկերը:
XIII–XIV դարերում, մանրանկարների ընդհանուր ոճի դրսևորումներին
զուգահեռ,
կարևորել
են
նաև
դեկորատիվ-հարթապատկերային
ձևերը:
Դպրոցի
վերելքի
շրջանում
բյուրեղացել
ու
ավարտուն
տեսք
է
ստացել
մանրանկարչության
ոճը,
աշխույժ
գործունեություն
է
ծավալվել
Աղբակում,
Աղթամարում,
Խիզանում,
Նարեկում,
Խլաթում
և
մյուս
կենտրոններում:
Վասպուրականի դպրոցին բնորոշ ուշագրավ նմուշներ է ստեղծել Կիրակոս Աղբակեցին [1318–19 թթ-ի (ձեռագիր
դ
4817), 1330 թ-ի (ձեռագիր դ 2929) և այլ Ավետարաններ, Մատենադարան]: Նրան հաջորդել
են
Զաքարիա
Աղթամարցին
(պատկերազարդած
ձեռագրերից
14-ը
Մատենադարանում
են),
Ծերուն
Ծաղկողը
(Մատենադարանում
են
5 ձեռագիր,
1 Ճառընտիր),
Հովհաննես
Խիզանցին
(1401 թ-ի Ավետարանը,
Մատենադարան,
ձեռագիր
դ
4223, և
այլն)
և
ուրիշներ:
XV դարի
վերջից
տեղական
ավանդական
ձևերը
կորցրել
են
իրենց
կենսունակությունը,
իսկ
XVII դարի
վերջից
Վասպուրականի
դպրոց
են
թափանցել
նոր
ժամանակների
միտումներն
ու
նախասիրությունները:
Ղրիմի մանրանկարչության դպրոց: Նշանավոր կենտրոններն էին Սուրխաթը (այժմ՝ Ստարի Կրիմ) և Կաֆան (այժմ՝ Թեոդոսիա), որտեղ ստեղծագործել են Գրիգոր
Սուքիասանցը,
Առաքելը,
անվանի
գրիչ
Նատերի
որդիներ
Ավետիսն
ու
Ստեփանոսը,
վերջինիս
որդի
Հովհաննեսը:
Ղրիմի
դպրոցի
լավագույն
ձեռագրերից
են
Առաքելի
պատկերազարդած
Ճաշոցը
(1356 թ.,
Մատենադարան,
ձեռագիր
դ
7408) և
Հովհաննեսի
պատկերազարդած
Գրիգոր
Նարեկացու
«Մատյան
ողբերգության»
պոեմը
(1401 թ.,
Մատենադարան,
ձեռագիր
դ
3863):
Սուրխաթի, Կաֆայի, Ղարասուբազարի (այժմ՝ Բելոգորսկ)
գրչության
կենտրոններն
ակտիվ
շփվել
են
իտալացիների
և
հույների
հետ,
ուստի`
հայ
մանրանկարիչների
գործերում
ակնհայտ
է
ոչ
միայն
կիլիկյան
և
Մեծ
Հայքի
դպրոցների,
այլև
XIII–XIV դարերի
բյուզանդական
արվեստի
ազդեցությունը:
XVII դարի
Ղրիմի
մանրանկարիչներից
են
Խասպեկը
(1666 թ-ի Ավետարան,
Մատենադարան,
ձեռագիր
դ
6606), Նիկողայոս
Ծաղկարարը
(1684 թ-ի Ավետարան,
Մատենադարան,
ձեռագիր
դ
6341) և
ուրիշներ:
Նոր Ջուղայի մանրանկարչության դպրոց: Խոշոր ներկայացուցիչը Հակոբ Ջուղայեցին
է.
պահպանվել
են
նրա
պատկերազարդած
8 ձեռագրերը,
որոնցից
6-ն
Ավետարան
են:
Նա,
շարունակելով
Վասպուրականի
դպրոցի
ավանդույթները,
ստեղծել
է
նոր
որակ:
XVII–XVIII դարերում, հայ գրքի տպագրական մշակույթի զարգացմանը զուգընթաց, մանրանկարչությունն աստիճանաբար իր տեղը զիջել
է
գրքի
պատկերազարդման
տպագրական
արվեստին:
ՀՀ-ում 1992 թ-ից նորաստեղծ հայորդաց տների համակարգում գործում են մանրանկարչության դասարաններ, 1993 թ-ից՝ Մանրանկարչության
արվեստի
կենտրոնը:
No comments:
Post a Comment